Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է․ Fip.am
Փաստերի ստուգման հարթակը»՝ Fip.am–ը, գրում է․
«Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։
Հունիսի 18-ին «Փաստերի ստուգման հարթակն» անդրադարձել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ հունիսի 16-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում արված հայտարարությանը, թե Հայաստանում միջին աշխատավարձն աշխարհի միջին աշխատավարձից բարձր է։
Սակայն, FIP.am-ի ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ նախարարի պնդումն անհիմն է, չունի փաստական հենք, հիմնված չէ բացառապես պաշտոնական վիճակագրական տվյալների վրա, հետևաբար չի համապատասխանում իրականուՀոդվածի հրապարակումից հետո նախարար Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում երկու անգամ անդրադարձել է հարթակի վերլուծությանը։ Հունիսի 18-ին նա գրել է. «Ըստ numbeo կայքի 125 երկրների մեջ 49-ից ավել է Հայաստանում մաքուր աշխատավարձը․․․ Հ․Գ․ Այս գրառումը կատարում եմ ի պատասխան մի կայքի, որը երեկ կասկածի տակ էր դրել իմ խոսքը այն մասին, որ Հայաստանում միջին աշխատավարձը աշխարհի միջինից բարձր է»։
Հունիսի 30-ին նախարարը կրկին կիսվել է իր առաջին գրառմամբ՝ նշելով. «fip.am կոչվող կայքի «ստուգված փաստերը» երբեմն այնքան էլ ստուգված չեն։ Կայքը պնդել էր, թե իմ հայտարարությունը, որ Հայաստանի միջին աշխատավարձը աշխարհի միջինից բարձր է, ճիշտ չէ։ Խնդրեմ, ահա ապացույցը»։ 
