Ուժեղ քամու հետևանքով Հայաստանում գրանցվել են ավերածություններ
Հունիսի 30-ին բազմաթիվ ահազանգեր են գրանցվել ուժեղ քամու հետևանքով ոչ միայն Երևան քաղաքում, այլև Արմավիրի մարզի Արմավիր և Արարատի մարզի Արարատ քաղաքներում։
Փրկարար ծառայությունում գրանցվել և սպասարկվել է 14 դեպք, որից 9-ը Երևան քաղաքի Մամիկոնյանց, Անդրանիկի, Լեռ Կամսարի, Շինարարների, Նիկողայոս Տիգրանյան և Բուժաշխատողների փողոցներում, Մաշտոցի պողոտայում։
Նշված հասցեներում փրկարարներն իրականացրել են տապալված ծառերի մասնատման և հեռացման, ինչպես նաև վնասված տանիքի կառուցատարրերի ապամոնտաժման և ամրացման աշխատանքներ։
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Մխիթար Հերացու փողոցի շենքերից մեկի տանիքը քամուց պոկվել է և ընկել կայանած ավտոմեքենաների վրա. վնասվել է 8 ավտոմ
եքենա:
