Շնորհավորում եմ պարոն Օհանյանին՝ ծննդյան կապակցությամբ. նրա բժշկի թղթերն անընդհանտ հարգելի չեմ կարող համարել. Սիմոնյան

Մինչ նիստի մեկնարկը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ այսօր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ծննդյան օրն է:

 

«Պարոն Օհանյանին շնորհավորում ենք, չնայած նա դահլիճում չէ: Ինձ արդեն որերորդ անգամ տեղեկություններ են տրամադրվում, որ առողջական խնդիրների պատճառով նա բացակայում է, բայց առիթն օգտագործելով ուզում եմ տեղեկացնել, որ չեմ կարող դրանք միշտ հարգելի համարել: Խնդրում եմ նման աշխատելաոճից հնարավորինս հեռու մնալ։ Առողջություն եմ ցանկանում պարոն Օհանյանին»,- ասաց Սիմոնյանը:

Share This