Ֆրանսիան հանդես է եկել կոչով

Ֆրանսիայի ԶՈւ-ի շտաբի պետ, գեներալ Թիերի Բուրկհարդը կոչ է արել փոխել Ուկրաինայում հակամարտության ընթացքը և թույլ չտալ Ռուսաստանի ռազմավարական հաղթանակը: Նրա խոսքը մեջբերում Է Le Figaro թերթը։

 

«Մենք պետք է հաջողության հասնենք, որպեսզի թույլ չտանք ռազմավարական պարտությունը հաղթանակի վերածվի Ռուսաստանի համար այն հետևանքներով, որոնք մենք պատկերացնում ենք», – հայտարարել Է գեներալը:

 

Պարբերականի ընթերցողները բացասաբար են արձագանքել նման արտահայտություններին՝ նշելով, որ Ֆրանսիան փորձում են ներքաշել հակամարտության մեջ, «որն իրեն չի վերաբերում»։

Share This