Սիրիան հրաժարվել Է Իսրայելի նկատմամբ տարածքային պահանջներից․ TI

Սիրիան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունների ընթացքում այլևս չի պահանջում վերադարձնել իրեն բռնակցված Գոլանի բարձունքները: Այս մասին հայտնում է Times of Israel-ը:

 

 

 

«Սիրիան Իսրայելից չի պահանջում վերադարձնել 1967 թվականին գրավված Գոլանի բարձունքների մի մասը խաղաղության համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների ընթացքում», – գրում է պարբերականը:

 

 

 

Նշվում է, որ բանակցություններում Սիրիայի առանցքային պահանջներն են նոր իշխանությունների ճանաչումը և երկրի հարավում գտնվող շրջաններից իսրայելական զորքերի դուրսբերումը։ Այդ թվում երկրի հարավային սահմանին անվտանգության միջոցառումների հստակ սահմանում, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Սիրիային աջակցության ցուցաբերում:

Share This