Ոչ մի եզր չկա իշխանությունների հետ քնարկելու, այստեղ իրենց մեջքը կոտրվելու է.Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան

Միքայել Սրբազանի կալանավորումից հետո լուրեր տարածվեցին, որ հաջորդը լինելու է Գուգարաց թեմի առաջնորդ Տեր ՀՈՎՆԱՆ եպիսկոպոս ՀԱԿՈԲՅԱՆԸ, ըստ այդմ հետաքրքրվեցինք հոգեւորականից սպասելի է արդյո?ք հոգեւորականի համար նման զարգացում.

 

-Այս կառավարության որևէ քայլի գնահատական տալն անշնորհակալ գործ կլինի, իրենցից ամեն ինչ էլ սպասելի է և ամեն ինչ էլ սպասում են։ Եկեղեցին աստվածահաստատ կառույց է, ով աստվածահաստատ կառույցին դեմ գնաց, մի փոքր քար շպրտեց այդ կառույցի վրա, այդ քարը ժայռ դարձած իրենց վրա է գալու և ճզմելու է նրանց: Ոչ մի եզր չկա իշխանությունների հետ քնարկելու, քանի որ եկեղեցին միշտ ձեռք է մեկնել քննարկումներ կատարելու համար, բայց չեն արձագանքել իսկ այսօր աշխարհաքաղաքական կենտրոններից հանձնարարություն են ստացել և դրանք կատարում են։Բայց իրենք մի բան հաշվի չեն առել, որ կա հավատ։ Հավատի մասով որևե մեկը չի կարող կանխորոշել, թե ինչ կլինի և այստեղ իրենց մեջքը կոտրվելու է:

Share This