Զելենսկի. Ուկրաինան ամբողջովին սինխրոնացնում է Իրանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները
Ուկրաինան ամբողջովին համաժամանակացրել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 13-րդ և 14-րդ փաթեթները, և Իրանի դեմ եվրոպական պատժամիջոցների փաթեթը նույնպես 100%-ով համաժամանակեցվելու է, իր երեկոյան ելույթում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է «Ուկրաինսկա պրավդան»։
«Մեր ինստիտուտները սկսել են իրականացնել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը՝ եվրոպական և ուկրաինական պատժամիջոցները համաժամանակեցնելու վերաբերյալ։ ԵՄ պատժամիջոցների 13-րդ և 14-րդ փաթեթները լիովին համաժամանակեցվել են։ Սրանք այժմ նույնպես 100%-ով կլինեն Ուկրաինայի պատժամիջոցները։ Ես այսօր հաստատեցի սա։
Մենք նաև 100%-ով կհամաժամանակեցնենք Իրանի ռեժիմի դեմ եվրոպական պատժամիջոցների փաթեթը։ Դրանում կան բազմաթիվ գործիչներ, բազմաթիվ ընկերություններ, և ոչ միայն նրանք, որ վերաբերում են ռազմական արտադրությանը և տարածաշրջանի հարևանների դեմ արտաքին ահաբեկչական սխեմաներին, այլև Իրանում ներքին բռնություններին։ Սա աշխարհի ամենադաժան ռեժիմներից մեկն է, և զարմանալի չէ, որ Պուտինը ընդհանուր լեզու գտավ դրա հետ», – ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին ընդգծել է, որ համաժամանակեցման աշխատանքները կշարունակվեն և նշել, որ ինքը «արագ շարժում» է ակնկալում Ուկրաինայի պետական հաստատություններից։
