Ռուսները մասշտաբային գիշերային հարձակում են իրականացրել

Ռուսական զանգվածային հարձակումը, որի սպասումից դեռ երեկ երեկոյան չափազանց մտահոգված էին ուկրաինական ռեսուրսները (https://iravunk.com/?p=316936&l=am), իրականություն դարձավ:

Ռուսները հարձակումը սկսեցին մոտ 150 հարվածային անօդաչու թռչող սարքերի գրոհով, որին միացան ռազմածովային ուժերի արձակած «Կալիբր» հրթիռները:

Հարձակման երկրորդ փուլը սկսվեց վաղ առավոտյան: «Գերանիում» անօդաչուների նոր խմբերին զուգահեռ, հարձակման անցան ՄիԳ-31-երը` արձակելով «Կինժալներ», իսկ ապա նաեւ ստրատեգիական ավիացիան։

Հարձակման նոր փուլերի եւ արդյունքների մասին մանրամասները սպասվում են:

Share This