Թրամփը հայտարարել է, որ «չի պատրաստվում համակերպվել» Նեթանյահուի դեմ դատավարության հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հերթական անգամ քննադատել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ դատավարությունը՝ նրան անվանելով «պատերազմի հերոս»։

 

«Սա քաղաքական ՎՀՈՒԿՆԵՐԻ ՈՐՍ է, որը շատ նման է այն վհուկների որսին, որը ես ստիպված եմ եղել վերապրել։ «Արդարադատության» այս ծաղրանմանությունը կխանգարի ինչպես Իրանի, այնպես էլ ՀԱՄԱՍ-ի բանակցություններին։ Այլ կերպ ասած, ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅՈՒՆ է անել այն, ինչ վերահսկողությունից դուրս եկած դատախազներն անում են Բիբի Նեթանյահուի հետ»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Share This