Փեսայի ու աներոջ միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
Ժամը 20:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարալիկ քաղաքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 2 քաղաքացի դանակահարվել է։ Այս մասնին հայտնում է Shamshyan.com-ը։
Ականատեսները պատմել են հետեւյալը. «Դանակահարվածները կապ չեն ունեցել հիմնական վիճաբանության հետ։ Երբ փեսա ու աներ իրար հետ վիճել են աներոջ տանը ընտանեկան հարցի շուրջ , ապա շարունակել վիճաբանությունը Հ. Շահինյան փողոցում, այդ ժամանակ այդ 2 տղամարդիկ փորձել են հանդարտեցնել ու բաժանել վիճաբանող փեսային ու աներոջը, և այդ պահին նրանցից մեկը դանակով հարվածներ է հասցրել նրանց, ապա իր ավտոմեքենայով դիմել փախուստի
»։
