Հայտնի է, թե որ ՔԿՀ-ում կալանքը կկրի Սրբազանը
Դատարանը հրապարակել է Միքայել Սրբազանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը.
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվեց 2 ամիս ժամկետով։
Դատարանը սահմանափակել է Միքայել սրբազանի շփումները` բացառությամբ մերձավոր ազգականների և պաշտպանների։
Պաշտպանական կողմը կբողոքարկի որոշումը։
Նախնական տվյալներով` նրան կտեղափոխեն Նուբարաշենի ՔԿՀ։
«Սրբազանը պատրաստ էր այս որոշմանը»,– լրագրողներին ասաց Շիրակի թեմի առաջնորդի պաշտպան Արա Զո
հրաբյանը։
