Booking.com-ի դեմ կարող է դատական հայց ներկայացվել
Հոլանդական սպառողների իրավունքների պաշտպանության կազմակերպությունները դատական հայց են պատրաստում Booking.com-ի դեմ։ Նրանք համարում են, որ հյուրանոցների ամրագրման հարթակը գները բարձրացրել է, հաղորդում է Reuters-ը։
«Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ Booking.com-ը 2013 թվականի հունվարից ի վեր խախտում է մրցակցային և սպառողների պաշտպանության մասին օրենսդրությունը», – DW-ի հետ զրոււյցում հայտարարել է Սպառողների պաշտպանության հիմնադրամի ղեկավար Բերտ Հայքենսը։ Նա նշել է, որ հոլանդացի հաճախորդները «հարյուր միլիոնավոր եվրոներ գերավճարներ են արել»։
Հիմնադրամը և Սպառողների ասոցիացիան տուժած սպառողներին կոչ են արել արձագանքել ամերիկյան հարթակի դեմ հարուցված դատական հայցին։
Ավելի վաղ Բեռնի հակամենաշնորհային մարմինը Booking.com-ին պարտավորեցրել էր գրեթե մեկ քառորդով նվազեցնել Շվեյցարիայում հյուրանոցներից և հյուրատներից գանձվող միջնորդավճարները, քանի որ դրանք չափազանց բարձր են, գրում է Ֆրանսպրես գործակալությունը։
