Ակնհայտ է, որ Միքայել Սրբազանը ոչ մի ապօրինի բան չի ասել ու արել, վստահ եմ, որ նույնն էլ Բագրատ Սրբազանի պարագայում է․ Բեգլարյան


Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հրապարակումը․
«Ձերբակալելով Բագրատ Սրբազանին՝ փաշինյանական վարչախումբը հիմա էլ անցել է Միքայել Սրբազանին՝ հայ ամենաբարոյական, ամենագրագետ ու ամենապատասխանատու հոգևոր առաջնորդներից մեկին: Փորձում են քայլ առ քայլ մեկուսացնել բոլոր գաղափարական առաջնորդներին, ովքեր կարող են վտանգ ներկայացնել իշխանությունների ապազգային ու խիստ վտանգավոր ծրագրերի կատարման համար:
Բնականաբար, բռնությամբ ու ապօրինի ձևով իշխանության փոփոխությունը կամ դրա փորձը հանցագործություն է և խիստ անընդունելի տարբերակ եղած հիմնախնդիրների լուծման համար: Բայց դա վերաբերում է նաև ցանկացած իշխանության, որ չեն կարող չարաշահել իրենց իշխանությունը և ապօրինի ու անհիմն կերպով կիրառել պետական ռեսուրսը ընդդիմախոսներին լռեցնելու ու պատժելու համար, որը ոչ պակաս ծանրագույն հանցագործություն է:
