Եվս մեկ աստվածաշնչյան պատվիրան խախտեց «սրբազանը»՝ հնազանդություն իշխանություններին․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը շարունակում է գրառումներ կատարել այսօր Մայր Աթոռում իրավապահների մասնակցությամբ տեղի ունեցածի վերաբերյալ։
«Ակնհայտ է, թե ինչու է թաքնվում իրավապահներից։ Եթե դատարանը մեկ կամ երկու ամիս կալանք սահմանի, առանց կնոջ ո՞նց է ապրելու «սրբազանը»։
Եւս մեկ աստվածաշնչյան պատվիրան խախտեց «սրբազանը»՝ հնազանդություն իշխանություններին, այսինքն՝ օրենքով սահմանված կարգով կայացված որոշումներին»,– գրել է նա։
