Ոտքով դեպի Երևան»․ Միքայել Սրբազանը՝ հոգևորականների և քաղաքացիների հետ գնում է
Հոգևորականները շարժվում են դեպի Երևան։ Նրանց հետ է Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, որին ձերբակալելու որոշում է կայացրել Քննչական կոմիտեն։
Լրագրողը Սրբազանին հայտնեց Էդմոն Մարուքյանի գրառման մասին, ըստ որի՝ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը պատրաստ են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը՝ նրա համաձայնության դեպքում:
«Ես կալանավոր եմ, կալանավորը կարո՞ղ է լինել վարչապետի թեկնածու»,– արձագանքեց Միքայել Սրբազանը։
