Ճապոնիան մահապատժի է ենթարկել սերիական մարդասպան «Twitter Killer»-ին՝ 9 զոհերի դաժան սպանությունից հետո

Ճապոնիան մահապատժի է ենթարկել 2017 թվականին ինը մարդու սպանած տղամարդուն, ինչը 2022 թվականից ի վեր երկրում մահապատժի առաջին դեպքն է, հաղորդում է BBC News-ը։

«Twitter Killer» մականունով Տակահիրո Շիրայիշիի սերիական սպանությունները ցնցել են երկիրը և բանավեճ առաջացրել այն մասին, թե ինչպես է առցանց քննարկվում ինքնասպանությունը։ 30-ամյա Շիրայշին իր զոհերին՝ հիմնականում 15-ից 26 տարեկան երիտասարդ կանանց, գայթակղել է իր բնակարան, որտեղ խեղդամահ է արել և մասնատել։

Սպանությունների մասին հայտնի է դարձել 2017 թվականի հոկտեմբերին, երբ ոստիկանությունը Տոկիոյի մոտ գտնվող Զամա քաղաքում զոհերից մեկին փնտրելիս մարմնի մասեր է հայտնաբերել։ Շիրայշին հետագայում խոստովանել է ինքնասպանություն գործել ցանկացող ինը զոհերի սպանությունը և ասել, որ նրանց հետ հանդիպել է Twitter-ում։

Share This