Իրանը Կատարին զգուշացրել էր ամերիկյան բազայի վրա մոտալուտ հարվածի մասին. The New York Times

Իրանը Կատարի իշխանություններին նախապես տեղեկացրել էր երկրում տեղակայված ամերիկյան ավիաբազային հարված հասցնելու մասին, հաղորդում է The New York Times-ը՝ վկայակոչելով իրանցի պաշտոնյաներին։ Պարբերականի տվյալներով՝ հարձակումը համակարգվել է Կատարի ներկայացուցիչների հետ՝ հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու համար։

Ավելի վաղ իրանական պետական ​​լրատվամիջոցները հայտնել էին Կատարում և Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ գործողության մեկնարկի մասին։

Ինչպես նշում է պարբերականը, Իրանը ձգտում էր պատասխան, բայց «խորհրդանշական» հարված հասցնել ԱՄՆ դիրքերին՝ միաժամանակ չփակելով հակամարտության հետագա սրման հնարավորությունը։

Share This