Նավթի գների աճը սկսվեց. մինչեւ ուր կհասնի
Նավթը գտնվում է բարելի համար 80 դոլարի սահմանը հատելու շեմին։
Ասիական բորսաների բացվելուն պես նավթի գները հասան բարելի համար 80 դոլարի։
Ոսկու գները նույնպես կբարձրանան մեկ ունցիայի համար 3400 դոլարից բարձր։
Փորձագետները կարծում են, որ երբ այսօր սկսեն գործել նաեւ եվրոպական բորսաները, նավթի` 80 դոլար շեմն առնվազն կգերազանցվի:
Եթե Իրանն իրականացի իր սպառնալիքը` փակելով Հորմուզի նեղուցը, նավթի գնի մասին կանխատեսումները ամենատարբեր են: Ընդ որում, նման իրավիճակում 150 դոլարն ամենափոքր գնահատումն է, ու դա արդեն իսկ ենթադրում է գլոբալ ճգնաժամ։
