«Մենք այլևս չենք կարող սպասել Թրամփին, ես միայն մեկ ցանկություն ունեմ՝ խաղաղություն Իրանի հետ». Հայֆայի քաղաքապետ

«Մենք այլևս չենք կարող սպասել Թրամփին: Ես միայն մեկ ցանկություն ունեմ՝ խաղաղություն Իրանի հետ»: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայֆայի քաղաքապետը:

Նրա խոսքով, այս ամբողջ ընթացքում միակ բանը, որ շարունակվել է, ավերածություններն ու անկայունությունն են: Ժամանակն է սկսել իրական բանակցություններ:

Քաղաքապետը նշել է նաեւ, որ իրանցիները հարվածում են մի քաղաքի, որը մեծ մասամբ անտեսվել է անվտանգության ծառայությունների կողմից: Այն դեպքում, երբ Հայֆան Իսրայելի տնտեսական սիրտն է: «Ահա թե ինչու քաղաքը համարվում է ռազմավարական կարևոր հանգույցներից մեկը: Դրա չեզոքացումը կարող է լուրջ հարված հասցնել երկրի ենթակառուցվածքներին և տնտեսությանը»,- ընգդլում է նա:

Share This