«Ժողովուրդ». ՔՊ-ականներին հրահանգվել է Սամվել Կարապետյանին որակել «նախկին» ու սեւացնել այդ ոճով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրներից հասած տեղեկությունների համաձայն՝ բարեգործ, «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը քաղաքական հաշվարկների արդյունք է։ Մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս քայլով ձգտում է ուժեղացնել իր ճնշումները Հայ Առաքելական Եկեղեցու դեմ եւ հասնել Ամենայն Հայոց կաթողիկոսի «հրաժարականին»։
Իշխանական աղբյուրների պնդմամբ՝ իշխող քաղաքական թիմում արդեն տրվել են համապատասխան հրահանգներ ՔՊ-ական պատգամավորներին ու հանրային հաղորդակցման պատասխանատուներին։ Նրանց հորդորվել է պատրաստ լինել՝ սկսելու ակտիվ քարոզարշավ Սամվել Կարապետյանի դեմ՝ ներկայացնելով նրան որպես «նախկինների կողմնակից» եւ հատկապես՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցող գործիչ։
