Փախստականների իրավունքների պաշտպանությունը ՄԻՊ գործունեության առանցքային ուղղություններից է․ Մանասյան
Մարդու իրավունքների պաշտպանն ուղերձ է հղել Փախստականների համաշխարհային օրվա առթիվ, որում ասված է․
«Հունիսի 20-ը նշվում է որպես Փախստականների համաշխարհային օր՝ ստեղծելով ևս մեկ առիթ` բարձրաձայնելու փախստականների և ապաստան հայցողների հիմնախնդիրները, ինչպես նաև կարևորելու նրանց իրավունքների պաշտպանությունը։
Փախստականների, ապաստան հայցողների և տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքային ուղղություններից է։ Այս աշխատանքը ներառում է ոլորտային վերլուծություններ, զեկույցներ, միջպետական և միջազգային կառույցների հետ համագործակցություն, ինչպես նաև իրազեկվածության բարձրացման նախաձեռնություններ։
