1 զոհ, 2 վիրավոր. Կոտայքի մարզում «Nissan»-ը բախվել է էլեկտրասյանը
Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։10-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել բաժանարար գոտում տեղադրված ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա հեռախոսի և ինտերնետի համար տեղադրված դիտահորին և առաջ ընթանալով բախվել երկաթե էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափովել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
