Հնդիկ նավաստիները ծովից նկարահանել են Թել Ավիվի վրա իրանական հրթիռների հարձակումը
Իսրահելում, ինչպես արդեն քանիցս հայտնել ենք, կոշտ գրաքննություն է մտցված իրանական հրթիռային հարվածները եւ դրանց հետեւանքները նկարահանելու եւ տարածելու համար: Դա վերաբերում է անգամ օտարերկրյա լրատվական գործակալություններին:
Սակայն նման կադրեր շարունակում են հայտնվել շրջանառության մեջ: Մասնավորապես, Թել Ավիվի վրա հարձակման ժամանակ հրթիռային հարվածները ֆիքսել են հնդիկ նավաստիները` ծովից:
