Խստորեն դատապարտում եմ Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդումը. Մարուքյան

Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դատապարտում է գործարար Սամվել Կարապետյանի դեմ Երևանում իրականացված գործողությունները․
«Խստորեն դատապարտում եմ Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդումը
Այսօր առավոտյան ազգային բարերար Սամվել Կարապետյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ իր աջակցությունը հայտնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Դրանից անմիջապես հետո քաղաքական իշխանությունը օգտագործելով իր վերահսկողության տակ գտնվող ուժային կառույցները, սկսել է ապօրինի գործողություններ իրականացնել Կարապետյանի դեմ։
Իբր «իրավական» այս ցուցադրական միջոցառումները ես գնահատում եմ որպես բացահայտ քաղաքական հետապնդում։ Դատապարտում եմ նման վարքագիծը և պահանջում, որպեսզի իշխանություններն ու իրավապահ մարմինները դադարեցնեն սահմանադրական լիազորությունների ոտնահարումը և չգործեն իրավական դաշտից դուրս։
