Օգոստոսի 1-ից QR կոդերը թղթային տարբերակով այլևս չպետք է գործեն. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է շրջանառությունից հանել ուղետոմսերի թղթային տարբերակը:

«Ամենայն հավանականությամբ, օգոստոսի 1-ից սկսած QR կոդերը` ուղետոմսի թղթային տարբերակը, այլևս չպետք է գործի։ Թերհավաքագրման խնդիրներից մեկը դա է», քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Տիգրան Ավինյանը

Share This