Իրանը հայտարարել է՝ ստիպել է Իսրայելի ՀՕՊ-երին հարձակվել միմյանց վրա
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Իսրայելի տարածքի վրա հրթիռային հարվածների նոր ալիքի ժամանակ, օգտագործելով «նոր մեթոդներ», ստիպել է իսրայելական ՀՕՊ-երին հարձակվել միմյանց վրա։ Այս մասին ԻՀՊԿ-ն հայտնել է հայտարարության մեջ:«Նոր մեթոդների կիրառման շնորհիվ շարքից դուրս են եկել իսրայելական ՀՕՊ-երը և սկսել են հարձակվել միմյանց վրա», – հայտնել է ԻՀՊԿ-ն։Այնտեղ նաև նշվում է՝ Իրանը մի քանի թիրախ է խոցել, «սակայն չի հստակեցվում, թե որոնք»:
