Գյումրու Վարդանանց հրապարակի խորհրդանշական գորգը, որը տարիներ շարունակ չէր վերանորոգվել, այսօրվանից վերակենդանանում է
Գյումրու Վարդանանց հրապարակի խորհրդանշական գորգը, որը տարիներ շարունակ չէր վերանորոգվել, այսօրվանից վերակենդանանում է։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հանձնարարությամբ մեկնարկել են գորգի վերանորոգման աշխատանքները՝ նպատակ ունենալով այն վերադարձնել իր նախկին շքեղ ու գունեղ տեսքին։
Այժմ արդեն սկսվել են վերակառուցման փուլերը. փոխվում են ծածկույթները, և նախատեսվում է վերականգնել նաև գեղարվեստական նախշերը։




