Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվողին

Իրանում մահապատժի է ենթարկվել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող տղամարդը, հայտնում է Mizan գործակալությունը։

Երկուշաբթի առավոտյան մահապատժի են ենթարկել Իսմայիլ Ֆեքրին, ով մեղադրվում էր իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության հետ համագործակցելու և գաղտնի տեղեկատվություն փոխանցելու փորձի մեջ։

Գործի նյութերում ասվում է, որ Ֆեքրին փորձել է գաղտնի տեղեկատվություն փոխանցել Մոսադի սպային «անվտանգ կապի միջոցով, ներառյալ՝ գաղտնի վայրերի և շտաբների, կոնկրետ անձանց, կազմակերպչական առաքելությունների և այլնի մասին տեղեկություններ», և ցանկացել է դրա համար պարգև ստանալ:
Share This