Իրանը գերձայնային հրթիռ է օգտագործել․ հարվածներ են հասցվել Իսրայելի կարևորագույն էներգետիկ օբյեկտներին (տեսանյութ)

Իրանը հարվածել է Իսրայելի կործանիչների համար վառելիք արտադրող օբյեկտների և էներգամատակարարման կենտրոնների վրա՝ 2025 թվականի հունիսի 15-ի գիշերը։ Այս մասին նշված է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական հայտարարության մեջ։

««Ճշմարիտ խոստում – 3» համատեղ հարձակողական գործողության շարունակության շրջանակում, ինչպես նաև սիոնիստական ռեժիմի այսօրվա ագրեսիվ և հանցավոր գործողությունների պատասխանին համարժեք՝ թիրախավորվել են թշնամու կործանիչների վառելիքի արտադրական օբյեկտներն ու էներգամատակարարման կենտրոնները՝ օգտագործելով մեծ քանակությամբ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ», – նշվում է հայտարարությունում։

Share This