Իսրայելին օգնող ցանկացած երկիր կթիրախավորվի․ Իրան
Իրանը կուժեղացնի հարձակումները Իսրայելի վրա և հարվածներ կհասցնի նրան պաշտպանող ցանկացած երկրի մերձավորարևելյան բազաներին, CNN-ին հայտնել Է իրանցի պաշտոնյան:
«Ցանկացած երկիր, որը կփորձի պաշտպանել Իսրայելը Իրանի գործողություններից, իր հերթին կտեսնի, թե ինչպես են նրա տարածաշրջանային բազաներն ու դիրքերը դառնալու նոր թիրախներ», – ասել Է հեռուստաալիքի զրուցակիցը:
