Թրամփը պաշտոնյաների խորհրդակցություն է հրավիրել Իրանի վրա Իսրայելի հարձակման պատճառով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրաստիճան պաշտոնյաների խորհրդակցություն է հրավիրել Իրանի վրա Իսրայելի հարձակման պատճառով, որը կոչվում է «կանխարգելիչ հարվածներ»։ Այս մասին հայտնում է CNN-ը։
«Սպասվում է, որ հանդիպումը կկենտրոնանա Իրանում իրադարձությունների զարգացման վերաբերյալ ԱՄՆ-ի արձագանքի վրա», – հայտնել են երկու աղբյուրները: «ԱՄՆ նախագահի՝ բարձր մակարդակով հանդիպում հրավիրելու որոշումը կայացվել է հարվածներից առաջ, քանի որ ամերիկացի պաշտոնյաներն ավելի ու ավելի են մտահոգված այդ սպառնալիքով», – հավելել են աղբյուրները:
