Նաիր Տիկնիզյանը կմեկնի Բելգրադ` բուժզննում անցնելու համար

Մոսկվայի «Լոկոմոտիվն» ու սերբական «Ցրվենա Զվեզդան» համաձայնության են հասել Հայաստանի հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի հարցով։ Արձակուրդից հետո, հունիսի 21-ին  Տիկնիզյանը կմեկնի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ բուժզննման, հաղորդում է sport-express.ru-ն։

Նաիր Տիկնիզյանը 2021թ․ օգոստոսից է հանդես գալիս «Լոկոմոտիվում»։ Ավարտված մրցաշրջանում նա մասնակցել է 33 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։

Share This