Երբ հենց քո սեփական պետությունն է թիրախավորում իր ազգային եկեղեցին՝ դա արդեն խորքային եւ մտահոգիչ խնդիր է. Պողոսյան

«Իրավունք»-ը զրուցել է Քաղաքագիտության եւ դիվանագիտության հանրային դպրոցի դասախոսքաղաքագետ ԱՐԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետՆա անդրադարձել է «պետություն» եւ «եկեղեցի» հասկացություններինհատկապես վերջին շրջանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունների համատեքստում։

 Ինչպես վերջին օրերին նշել են բազմաթիվ սրբազաններիրականում մեր եկեղեցին հաճախ է թիրախավորվելեւ այս օրը բացառություն չէր։ Սակայն այս անգամ առանձնահատկությունն այն էոր թիրախավորումն արվում է ոչ թե արտաքին ուժերիայլ հենց մեր սեփական պետականության կողմից։ Պատմության ընթացքում նման դեպքեր հազվադեպ են եղել՝ թերեւս կարելի է հիշել մեկերկու օրինակսակայն ներկայիս իրավիճակը բոլորովին այլ է։

Երբ քո եկեղեցին թիրախավորում է օտար պետությունը՝ դա մի բան էբայց երբ հենց քո սեփական պետությունն է թիրախավորում իր ազգային եկեղեցին՝ դա արդեն խորքային եւ մտահոգիչ խնդիր է։ Այս պարագայում պետք է նկատելոր թիրախավորելով եւ հեղինակազրկելով եկեղեցին՝ պետական քաղաքականությունըփաստացիհարվածում է ինքն իրեն։ Այս մասին ես կարող եմ վստահությամբ խոսելքանի որ եթե ուսումնասիրենք իրավիճակը խորությամբկտեսնենքոր Հայ Առաքելական Եկեղեցին մեր ժամանակներում եղել եւ շարունակում է մնալ մեր ամենակայացած ու ամենաազդեցիկ ազգային ինստիտուտներից մեկը։

Եկեղեցինիր հարյուրամյակների պատմությամբկարող էր ծառայել որպես գործիք՝ հայկական ինքնությանարժեքների եւ ազատության տարածման համարհատկապես քրիստոնեական աշխարհում։ Սակայն եթե այս ճանապարհով շարունակենք թիրախավորել եւ վարկաբեկել այնապա ապագայում այս ինստիտուտի հեղինակությունն ու վստահությունը վերականգնելը շատ բարդ խնդիր է դառնալու՝ որպես ժամանակ եւ մեծ ջանքեր պահանջող հարց»:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Share This