Ուկրաինան դեռևս սպասում է ԱՄՆ-ի պատասխանին․ Զելենսկի
Ուկրաինան դեռևս սպասում է ԱՄՆ-ի պատասխանին՝ ՀՕՊ համակարգեր գնելու առաջարկի վերաբերյալ, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան տեսաուղերձում։
«Մենք աշխատում ենք, որպեսզի ավելացնենք ուկրաինական ՀՕՊ-ը։ ԱՄՆ–ի կողմից դրական ազդանշանները շատ են անհրաժեշտ․ կոնկրետ ազդանշաններ ՀՕՊ-ի վերաբերյալ։ Մենք դեռևս սպասում ենք համակարգերը գնելու առաջարկի պատասխանին, որոնք շատ կօգնեն։ Կոնկրետ ազդանշաններ, այլ ոչ թե խոսքեր», – ասել է նա։
