Հունիսի 30-ից ՌԴ մուտք գործող օտարերկրացիները պետք է մատնահետք և լուսանկար ներկայացնեն

Հունիսի 30-ից կսկսեն ձևավորվել Ռուսաստան մտնող ներգաղթյալների անձնական և կենսաչափական տվյալներով թվային պրոֆիլները՝ նրանց կարգավիճակի մոնիթորինգը հեշտացնելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ հղում անելով կառավարության համապատասխան որոշմանը։

Այսպիսով, օտարերկրացիները ցանկացած անցակետով Ռուսաստան մուտք գործելիս պետք է տրամադրեն մատնահետքեր և լուսանկար: Այս տեղեկատվությունը կկազմի թվային պրոֆիլի հիմքը: Օտարերկրացիները կկարողանան ստեղծել թվային պրոֆիլ իրենց ցանկության դեպքում՝ RuID հավելվածում:

Share This