Իլոնը սխալ է թույլ տվել. Մասկի հայրը մեկնաբանել է որդու և Թրամփի կոնֆլիկտը
«Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը սխալ է թույլ տվել՝ կոնֆլիկտի մեջ մտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Մասկը շատ հոգնած է և սթրեսի մեջ»։ Ահա թե ինչպես է գործարարի հայրը՝ Էրոլ Մասկը, մեկնաբանել նախագահի և ձեռնարկատիրոջ միջև վեճը «Իզվեստիային» տված հարցազրույցում։
«Թրամփը կհաղթի, նա նախագահն է, նա ընտրվել է՝ որպես նախագահ։ Այսպիսով, գիտեք, Իլոնը սխալ է թույլ տվել։ Բայց կարծում եմ՝ նա հոգնած է, սթրեսի մեջ է։ Հինգ ամիս՝ շարունակական սթրես», – ընդգծել է նա։
