Գերմանիայի կործանիչները տագնապով երկինք են բարձրացել

Գերմանիայի ռազմաօդային ուժերի կործանիչները տագնապով երկինք են բարձրացել Բալթիկ ծովի օդային տարածքում ռուսական Ил-20 ինքնաթիռի հայտնվելու պատճառով: Այս մասին հայտնել Է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Բունդեսվերի ներկայացուցչին (Գերմանիայի զինված ուժեր)։

Երկու Eurofighter թռել են Գերմանիայի հյուսիսում գտնվող Լագայի ավիաբազայից։ Գերմանական կողմի պնդմամբ՝ Ил-20-ը միջազգային օդային տարածքում ռադիոկապի դուրս չի եկել։ Հրապարակման մեջ չի նշվում՝ երբ է տեղի ունեցել միջադեպը:

Share This