Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ժյուրին կնախագահի Վասիլի Սինայսկին

Հայտնի են Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի ժյուրիի անդամները։ Հիշեցնենք, որ այս տարի մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» անվանակարգում։ Մրցույթը, ինչպես ամեն տարի, կմեկնարկի հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամիցAmbion.news–ին հայտնում են, որ Ժյուրիի կազմում ընդգրկված են Ջորջ Փեհլիվանյանը, Վահագն Պապյանը, Դերրել Էնգը, Նի Ֆենը, Վասիլի Սինայսկին, Ռուբեն Ջաիսը, Պյոտր Սուլկովսկին։ Նրանք բոլորը համաշխարհային ճանաչում ունեցող դիրիժորներ, երաժիշտներ և հմուտ մանկավարժներ են՝ դասական երաժշտության ոլորտում ժամանակակից մտածողության և արվեստի ձևավորման առանցքային դեմքեր։

Ժյուրին կնախագահի Վասիլի Սինայսկին։ Վասիլի Սինայսկին անվանի ռուս դիրիժորներից է՝ Մուսինի և Կոնդրաշինի մեծ ավանդույթները շարունակողը, ով ղեկավարել է աշխարհի առաջատար նվագախմբերն ու օպերային թատրոնները, ինչպես նաև զբաղեցրել է կարևոր պաշտոններ հեղինակավոր երաժշտական հաստատություններում։

Share This