Գառնի-Երևան ջրատարը կշարունակի գործել. ջրատարի պլանային կանգառը հետաձգվում է անորոշ ժամանակով

Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով «Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի պլանային կանգառը հետաձգվում է անորոշ ժամանակով:Ստորև նշված բնակավայրերի և տարածքների բոլոր բաժանորդների ջրամատակարարումը ս.թ. նոյեմբերի 28-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 29-ը ժամը 10.00-ն կշարունակվի իրականացվել ժամանակացույցի համաձայն: Երևան՝• Նուբարաշեն վարչական շրջան,• Էրեբունի վարչական շրջան,• Կենտրոն վարչական շրջան,• Շենգավիթ վարչական շրջան, Արարատի մարզ՝• Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղեր և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդներ:28.11.2019թ. Վեոլիա Ջուր ՓԲԸ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/11/28/1141628/

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )