Արտաշ և Գրիշա Ասատրյանները համերգի ընթացքում շնորհավորեցին Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանին

Այսօր Գյումրիում կայացած մշակութային միջոցառման ընթացքում հանրահայտ երգիչներ Արտաշ և Գրիշա Ասատրյաններն իրենց ելույթի ժամանակ ողջունեցին և շնորհավորեցին Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ընդգծեցին Գյումրու հանդեպ ունեցած իրենց սերն ու կապվածությունը՝ վստահեցնելով, որ քաղաքը նոր առաջնորդի ղեկավարությամբ առաջընթացի նոր փուլ կմտնի։ Շնորհավորանքի խոսքն ուղեկցվեց ջերմ մթնոլորտով ու հանդիսատեսի երկարատև ծափահարություններով։ Գյումրու քաղաքապետարանը շնորհակալություն է հայտնում մեծ գուսան Արամ Ասատրյանի ժառանգներին՝ քաղաքի մշակութային կյանքի նկատմամբ ցուցաբերված ուշադրության և ջերմ բարեմաղթանքների համար։

Share This