«Օնասիսի անեծքը», որը տասնամյակներ շարունակ հետապնդել է միլիարդատերերի դինաստիային
Օնասիսի ընտանիքը եվրոպական հասարակական կյանքի կարևոր մասն է եղել այն պահից, երբ Արիստոտել Օնասիսը հաստատվեց որպես հետպատերազմյան նավագնացության մագնատ:
Բայց միակ ժառանգը՝ Աթենան, ոչ միայն ժառանգել է 2,7 միլիարդ, այլեւ տոհմի բազմաթիվ ողբերգությունները։
Աթենան իր անձնական կյանքում բախվեց ցնցումների այն բանից հետո, երբ իր նախկին ամուսնուն անկողնում բռնացրեց մեկ այլ կնոջ հետ՝ ամուսնությունից 11 տարի անց:
Սա ողբերգություններից միայն մեկն է, որին բախվել է միլիարդատերը, ով ընդամենը երեք տարեկան էր, երբ մորը՝ Քրիստինային, մահացած գտան լոգարանում։

Մինչդեռ Քրիստինայի եղբայրը մահացել է ավիավթարից՝ ընդամենը 24 տարեկանում։
Դժվարություններն ու տառապանքները, որոնց հանդիպել է ընտանիքը, ստիպում են ոմանց նրանց «անիծյալ» անվանել։
Աթենայի կոտրված սիրտը
40-ամյա Աթենան մեկուսացված ժառանգորդի համբավ է վաստակել: Նրա կյանքում տեղի ունեցած ողբերգությունները հանգեցրել են ենթադրությունների, որ նա «անեծքի» զոհ է դարձել, որը կարծես պատուհասել է ընտանիքին:
Ինչպես նշում է DailyMail.com-ը, նրա ամուսինը՝ «Դոդա» Միրանդան է, նախկինում եղել է կոնկուրի բրազիլական օլիմպիական հավաքականի անդամ։ Աթենայի անվտանգության աշխատակիցները նրան բռնացրել են անկողնում՝ սիրուհու հետ։

Նա աղաչում էր, որ ոչինչ չասեն, բայց աշխատակիցներից մեկն անմիջապես գնաց Աթենայի մոտ, որն անմիջապես հավաքեց իրերն ու մեկնեց Եվրոպա»,- ասել է աղբյուրը։
«Ակնհայտ է, որ դա մեկ գիշերվա հանդիպում էր, նրանց միջև որևէ լուրջ բան տեղի չի ունեցել»:
Աթենայի հայրը՝ Թիերին, և նրա կինը՝ Մարիաննա «Գաբի» Լանդհագեն, ով մեծացրել է Աթենային իր խորթ եղբայրների հետ միասին, չեն մասնակցել Դոդայի հետ նրա հարսանիքին։
Ենթադրվում է, որ Աթենան կապ չունի հոր հետ և նույնիսկ հրաժարվել է նրա ազգանունից։
Սակայն ամուսնության ավարտից շատ առաջ զույգին ողբերգություն էր պատահել։
2011 թվականին Mail on Sunday-ը տեղեկացավ, որ Դոդայի նախկին ընկերուհին՝ Սիբելե Դորսան, ում հետ նա դուստր ուներ, ցած է նետվել իր յոթերորդ հարկի շքեղ բնակարանի պատուհանից։

36-ամյա դերասանուհին և Playboy-ի մոդելը ինքնասպանությունից առաջ գրառումներ է թողել, որոնցում պատմել է համաձայնագրի մասին, ըստ որի Աթենան և Դոդան պետք է մեծացնեին իր դստերն ու որդուն։
Նա համաձայնել է երեխաներին հանձնել Աթենային և Դոդային, բայց անտանելի կարոտում էր երեխաներին։
«Սիբելեն որոշեց դա անել: Նրա որոշումն էր թույլ տալ երեխաներին ապրել Աթենայի և Դոդայի հետ»:
«Կարծես թե Օնասիսի անեծքը կրկին հարվածել է: Վստահ եմ, որ բոլորը կարծում էին, որ իրենք ամենալավ որոշումներն են կայացնում, բայց Սիբելեն ընկճված էր այն փաստից, որ հրաժարվել էր իր երեխաներից: Այս խեղճ կինն իրեն մրցակից էր համարում Աթենային, բայց նրա դեմ պայքարելու քիչ միջոցներ ուներ՝ նա երիտասարդ էր եւ մեծ կարողության տեր»,-նշել է Ալեքսիս Մանթեակիսը՝ Աթենայի հոր նախկին օգնականը։
«Օնասիսի փողերը խնդիրներից բացի ոչինչ չբերեցին»:
Հաղորդվում է, որ Աթենան հղիացել է 2013 թվականին, սակայն վիժել է:
Աթենայի ամուսնության խզումը առաջին ցավը չէր, որ նա կրել է երեք տարեկանում մորը ողբերգականորեն կորցնելուց հետո:

Վաղ մանկության տարիներին նրա մայրը՝ Քրիստինան, Աթենային տվեց իր ոչխարների հոտը՝ հովվի հետ միասին, երբ նա սովորեց «Baa Baa Black Sheep» մանկական երգը: Նա նաև նրան մասնավոր կենդանաբանական այգի է նվիրել։
Քրիստինան մահացել է սրտի կաթվածից, որն առաջացել էր տարիներ շարունակ ուտելու խանգարումների պատճառով։
Մինչ այս Քրիստինան երկու տարուց էլ պակաս ժամանակում կորցրել էր ամբողջ ընտանիքին։ Նրա 24-ամյա եղբայր Ալեքսանդրը մահացել է 1973 թվականի հունվարին՝ ավիավթարից, իսկ նրանց մայրը՝ Աթենա «Թինա» Օնասիսը, մահացել է հաջորդ տարի թմրամիջոցների գերդոզավորումից։

Արիստոտելը, ով այդպես էլ չապաքինվեց իր որդու և ժառանգորդի մահից, մահացավ բրոնխային թոքաբորբից՝ 1975 թվականի մարտին։
Քրիստնան ամուսնացել է չորս անգամ, սակայն այս ամուսնություններից ոչ մեկը չի տևել ավելի քան երեք տարի։ Աթենան (որի հայրը Քրիստինայի վերջին ամուսինն էր՝ ֆրանսիացի դեղագործության ժառանգորդ Թիերի Ռուսելը) նրա միակ երեխան էր։
Արիստոտելի դաժանությունը
Արիստոտելն իր հարստությունը ձեռք է բերել բեռնափոխադրող ընկերության օգնությամբ՝ անընդհատ առաջ շարժվելով:
Բայց նրա անձնական կյանքն ու հեղինակությունը հեռու էին անբասիր լինելուց։ Արիստոտելը 40 տարեկան էր, երբ առաջին անգամ ամուսնացավ երիտասարդ Աթենա Մերի «Թինա» Լիվանոսի հետ, ով իրենից փոքր էր 23 տարով։ Զույգն ունեցավ Ալեքսանդրին և Քրիստինային։
Սակայն զույգի ամուսնությունը վատթարացավ Արիստոտելի դավաճանությունների պատճառով։ Հայտնի է, որ նա սիրավեպ է ունեցել օպերային երգչուհի Մարիա Կալլասի հետ։

Մարիայի կյանքի 2021 թվականի կենսագրությունը, որը հիմնված է նախկինում չհրապարակված նամակների վրա, ենթադրում էր, որ նրա հույն նավագնացության մագնատ սիրեկանը պարբերաբար թմրանյութ էր տալիս նրան:
«Կալլաս երգչուհին գուցե առավելություն ուներ երաժշտական աշխարհում, բայց Մարիա կինը հանգամանքների զոհ էր», – ասում է կենսագիր Լինդսի Սփենսը՝ «Ստեղծելով Դիվային. Մարիա Կալլասի կյանքի անհայտ կողմը» գրքի հեղինակը:
«Նա այնքան հնազանդ մարդ էր, և դա իսկապես հակադրվում է դիվա Կալլասին»:

Ոչ ոք նրան չէր ծաղրում, ինչպես կոպիտ Արիստոտելը։ Նա «տանջում էր» նրան էմոցիոնալ և ֆիզիկապես, նախքան դաժանորեն և խայտառակ կերպով լքեց նրան Ջեքի Քենեդիի համար, ում հետ ամուսնացավ 1968 թվականին:
Մարիայի մտերիմ ընկերոջ օրագրերից Սփենսը իմացավ, որ Արիստոտելը երգչուհուն տվել էր հզոր քնաբեր հանգստացնող հաբ, որից նա կախվածություն էր ձեռք բերել։

Արիստոտելը, որի «այլասերված» սեռական խնդրանքները ցնցել են նույնիսկ տխրահռչակ փարիզյան հասարակաց տան սեփականատեր Մադամ Կլոդին, սեռական բռնության է ենթարկել երգչուհուն նվաստացուցիչ ձևերով, ասում է նրա կենսագիրը, ինչը նա թույլ չէր տա, եթե լիովին գիտակից լիներ:
Սփենսը նաև պնդում էր, որ Մարիան այդ ժամանակ արդեն տառապում էր «հոգեկան առողջության հետ կապված խնդիրներով»: Խնդիրներն ավելի սրվեցին, երբ նա հայտնաբերեց, որ Արիստոտելը ակտիվորեն օգտագործում էր Մադամ Կլոդի «աղջիկներին» և նույնիսկ կահավորել էր իր փարիզյան տան ննջարանը հասարակաց տան ոճով։
Ենթադրվում է, որ հենց Մարիա Կալլասն է անիծել Օնասիսին և նրա ողջ ընտանիքին այն բանից հետո, երբ նա լքել է իրեն՝ ստիպելով նրան աբորտ անել, ինչի պատճառով նա չէր կարողանում երեխա ունենալ։
Աթենան այժմ Արիստոտել Օնասիսի միակ կենդանի թոռնուհին է։
