LAT-ն պարզել է՝ որ երկրի ռեսուրսներն է ցանկացել ԱՄՆ-ն

ԱՄՆ-ն ցանկացել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հետ համաձայնագիր կնքել հանքային պաշարներով հանքավայրերի շահագործման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Աֆրիկայի հարցերով խորհրդական Մասադ Բուլոսը, հաղորդում Է Los Angeles Times-ը։

Պաշտոնյան չի բացահայտել հնարավոր գործարքի մանրամասները Կինշասայի նախագահ Ֆելիքս Չիսեկեդիի հետ բանակցություններից հետո, սակայն հայտնել է, որ այն կարող է պահանջել «բազմամիլիարդանոց ներդրումներ»:

Նշվում է, որ Կոնգոն աշխարհում կոբալտի խոշորագույն արտադրողն է․ հանքանյութ, որն օգտագործվում է էլեկտրամոբիլների և սմարթֆոնների համար լիթիում-իոնային մարտկոցների արտադրության համար: Երկիրն ունի նաև ոսկու, ադամանդի և պղնձի զգալի պաշարներ։

Share This