Մարզերում և Երևանում առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ հանրապետության տարածքում ապրիլի 4-ի ցերեկը, 5-9-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ:

Ապրիլի 6-9-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում ապրիլի 4-ի և 6-ի ցերեկը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ապրիլի 5-ի երեկոյան ժամերին, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ:

Share This