ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հրաժարվել է մեկնաբանել «Արևմուտք-2025» զորավարժությունները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հրաժարվել է մեկնաբանել Ռուսաստանի և Բելառուսի «Արևմուտք-2025» զորավարժությունները՝ նշելով, որ դրանք «պարբերաբար» անցկացվում են: Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»- ն։

«Ես տեղեկություն չունեմ, որով կարող եմ կիսվել։ Մենք գիտենք, որ այդ զորավարժությունները պարբերաբար անցկացվում են, բայց կոնկրետ տեղեկատվություն, որը ես կարող էի կիսվել ձեզ հետ, չունեմ»,-հայտարարել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը՝  Բրյուսելում կայանալիք դաշինքի երկրների ԱԳ նախարարների նիստից առաջ կայացած մամուլի ասուլիսում:

 

Նշենք, որ Բելառուսա-ռուսական «Արևմուտք-2025» ռազմավարական զորավարժությունները Բելառուսի տարածքում կանցկացվեն սեպտեմբերի կեսերին:

Share This