Reuters-ը պարզել է՝ երբ կլուծվի Ուկրաինայի հակամարտությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները հնարավոր են համարել, որ չի ստացվի արագ ավարտել ուկրաինական հակամարտությունը: Այս մասին գրում Է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Վերջին օրերին Թրամփի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները քննարկել են հավանականությունը, որ ԱՄՆ-ն չի կարողանա խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում: ԵՎ նոր ծրագրեր են մշակում ինչպես Կիևի, այնպես էլ Մոսկվայի վրա ճնշում գործադրելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը նաև նշել է, որ հակամարտության ձգձգումը բացասաբար կանդրադառնա Թրամփի հեղինակության վրա, ով բազմիցս խոստացել է արագ լուծել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:

Share This