Եվրոպան ուժ և միջոցներ չունի Ռուսաստանի դեմ պատերազմելու համար․ ԿՎՀ նախկին աշխատակից

Եվրոպան ուժ և միջոցներ չունի Ռուսաստանի դեմ պատերազմելու համար, սակայն Բրյուսելը, միևնույն է, հրահրում է հակամարտությունը։ Այս մասին YouTube-ի իր ալիքում հայտարարել է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՎՀ) նախկին աշխատակից Լարի Ջոնսոնը։

«Նրանք չունեն ոչ ռեսուրսներ, ոչ արդյունաբերական բազաոչ էլ ռազմական հզորությունբայց, միեևնույն է, ձգտում են Ռուսաստանի դեմ հակամարտությունը սանձազերծել», – ընդգծել է նա: Ջոնսոնի խոսքով՝ համապատասխան մտադրությունները ցույց են տալիս, որ վերջիններս «պատմությունից դասեր չեն քաղում»։

Բրյուսելի հակառուսական քաղաքականության հիմնական պատճառները վերլուծաբանը համարում է դրամական փոխառությունները, որոնք Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան տրամադրել են Ուկրաինային: «ԵՄ-ն պարզապես չի ցանկանում, որ այդ գումարները կորչեն Ուկրաինայի պարտությունից հետո», – ընդգծել Է Ջոնսոնը։

Share This