Ճարպակալման դեպքում նեյրոտենզին պեպտիդի անբավարարությունը զրկում է ուտելիքի հաճույքից.
Կալիֆոռնիայի համալսարանի ամերիկացի գիտնականները հերքել են տարածված այն կարծիքը, թե ուտելիքի հաճույքը հանգեցնում է չափից շատ ուտելու: Պարզվել է, որ ամեն ինչ ճիշտ հակառակն էր։ Հետազոտությունը հրապարակվել է գիտական Nature հանդեսում։
Ինչպես ցույց է տվել մկների վրա կատարված փորձերի տվյալների վերլուծությունը, ճարպակալող կրծողները ավելի քիչ հաճույք են ստանում սննդից, քան կանոնավոր քաշ ունեցող մկները: Ուղեղի սկանավորումը ցույց է տվել ուղեղի հաճույքի կենտրոնների ակտիվության նվազում, երբ ավելորդ քաշ ունեցող բուժառուները սնունդ են տեսնում:
Հետազոտողների կարծիքով՝ այս երևույթի պատճառը նեյրոտենզինի պակասն է՝ պեպտիդ, որն ուժեղացնում է դոֆամինի ազդեցությունը։
«Դա նման է այն իրավիճակին, երբ մարդը սովորությունից դրդված արագ սնունդ է ուտում, բայց իրականում հաճույք չի ստանում»,- պարզաբանել է հետազոտության համահեղինակ պրոֆեսոր Ստեֆան Լամելը:
Գիտնականները պարզել են, որ նեյրոտենզինի մակարդակի վերականգնումը վերադարձնում է ուտելու հաճույքը, իջեցնում է ընդհանուր կալորիաների ընդունումը, նվազեցնում է անհանգստությունը, բարելավում է շարժունակությունը և օգնում է կանոնավորել քաշը:
Մասնագետները նշել են, որ իրենց հաջողվել է վերականգնել սննդի բնական մոտիվացիան, և դա կարող է դառնալ ճարպակալման դեմ պայքարի նոր մոտեցում։
Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ շաքարի փոխարինիչները մեծացնում են քաղցածության զգացումը։
