ԱՄՆ-ն կարող է ռազմական գործողությունների դիմել Իրանի դեմ․ Ուիթքոֆ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը Fox News -ին տված հարցազրույցում հնարավոր է համարել, որ ԱՄՆ-ն «որոշակի հանգամանքներում» կարող է ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ:

Պաշտոնյայի խոսքով՝ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը չպետք է միջուկային ռումբ ունենա։

«Մենք չպետք է բոլոր հարցերը լուծենք ռազմական ճանապարհով, բայց դա չի նշանակում, որ եթե մեզ սադրեն, մարտական գործողությունների չենք դիմի», – ասել է Ուիթքոֆը:

Share This