Ինչպե՞ս է հասարակությունը վերաբերվում այն ​​կանանց, ովքեր որոշում են ամուսնության առաջարկություն անել իրենց սիրելիին

Ավանդաբար տղամարդն է ամուսնության առաջարկություն անողի դերում։ Այնուամենայնիվ, որոշ կանայք որոշում են ստանձնել այս դերը և, փոխաբերական իմաստով, «ծնկի իջնել»:

PsyPost-ը ուսումնասիրել է նրանց փորձը՝ փորձելով հասկանալ, թե ինչու են միայն սակավաթիվ կանայք որոշում գնալ այս քայլին: Հարցմանը մասնակցել է 21 կին, ովքեր առաջարկություն են արել: Նրանցից միայն մեկին են մերժել, իսկ մյուսը պարզել է, որ իր զուգընկերը, ով «այո» է պատասխանե;, բոլորին ասել է, թե ինքն է արել առաջարկությունը։

Այս դեպքում կինն ամուսնության առաջարկություն էր արել, քանի որ նրա զուգընկերն ասում էր, որ նա ֆեմինիստ է, և նա կարծում էր, որ նա կգնահատի իր քայլը: Բայց պարզվեց, որ դա նրա սրտով չէր, և նրանց հարաբերություններն, ի վերջո, փլուզվեցին:

Նույնիսկ եթե այս պատմությունը օրինակելի չէ, այն ցույց է տալիս մի կարևոր բան. ամուսնության առաջարկություն անող կանայք ինչ-որ շռայլ, անսովոր բան են անում, և թեև նրանց չեն կարող բացահայտ քննադատել, նրանք դեռևս խախտում են տաբուները ժամանակակից հարսանեկան ծեսերում:

Թեև այս քայլին դիմած կանանց աջակցում էին իրենց ընտանիքներն ու ընկերները, նրանք բոլորն էլ զգացել են մերժման կամ բացասական դատողության ինչ-որ ձև: Նրանց ասել են, որ նրանք նվաստացնում են իրենց տղամարդ զուգընկերներին կամ փչացնում են առաջարկի կախարդանքը։

«Ես անմիջապես զանգահարեցի մորս, նրա առաջին արձագանքն էր՝ ինչո՞ւ չես սպասել: Ասացի՝ ինչի՞ն սպասեմ։ Նա ասաց. «Բայց ես ուզում էի, որ դուք ունենայիր այդ պահը», -հիշում է Ջուլիետ անունով մի կին, որը հետազոտության մասնակիցներից էր:

Մեկ այլ մասնակից՝ Ռոզան, պատմել է այն արձագանքի մասին, որ ստացել է իր փեսացուի ընտանիքից այն բանից հետո, երբ ինքը նախաձեռնել է այդ քայլը։ «Նրա ծնողները կարծում են, որ տղամարդը պետք է անի դա։ Նրանք մտածում էին, որ իմ այս քայլով նա իրեն ավելի քիչ առնական կզգա»։

Սակայն ուսումնասիրությունը նաև պարզել է, որ կանոնները խախտելը կարող է զվարճանալու հնարավորություն լինել: Ավանդական ադամանդե մատանի նվիրելու փոխարեն կանայք նախընտրում էին հնարամիտ և ոչ թանկ նվերներ։

«Ես նրա համար պիցցա թխեցի, որի վրա գրված էր «ամուսնացիր ինձ հետ», քանի որ պիցցան նրա ամենասիրած կերակուրն է: Ես մտածեցի, որ իսկապես ռոմանտիկ կլինի նրա համար նման առաջարկով պիցցա պատրաստել»,-ասում է մասնակից կանանցից մեկը:

Մի կին ամուսնության առաջարկություն է արել ադամանդե մատանու տեսքով փուչիկով։

Կանայք հաճախ նախընտրում են ամուսնության առաջարկություն չանել, քանի որ նրանք կրկնակի թակարդի մեջ են ընկնում: Կանանց սովորեցնում են, որ նրանք պետք է երազեն ամուսնության մասին, իսկ առաջարկը սիրավեպի գագաթնակետն է, բայց երբ նրանք նախաձեռնող են լինում, նրանց քննադատում են: Սա համապատասխանում է այն կարծրատիպին, որ կանայք «միշտ պատրաստակամ են», իսկ տղամարդիկ՝ ոչ, ինչի պատճառով էլ տղամարդ զուգընկերոջից ակնկալում են հավատարմության դրսևորում:

Share This