Պեսկովը հայտնել է, որ Պուտինը եւ Թրամփը վստահում են միմյանց

Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը լավ հասկանում եւ վստահում են միմյանց եւ մտադիր են գնալ Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերությունների կարգավորման ճանապարհով։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Կարող եմ մեծ վստահությամբ ասել, որ նախագահներ Պուտինն ու Թրամփը լավ են հասկանում միմյանց, վստահում են միմյանց եւ մտադիր են աստիճանաբար գնալ ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման ճանապարհով»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Share This